Լեհաստանի հարավային շրջանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում եռահարկ շենքը փլուզվել է գազի բալոնի պայթյունի պատճառով: Ողբերգական դեպքի ժամանակ մահացել է չորս մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Փլատակների մեջ հայտնաբերվել են երեք մեծահասակի և մեկ երեխայի մարմինները:
Ամենայն հավանականությամբ, պայթյունի պահին շենքում է եղել ութ մարդ: Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում նրանց գտնելու ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել 100 հրշեջ և 50 իրավապահ: Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի պետական հեռուստատեսությունը: