Քանի որ նախորդ օրերի ընթացքում ներդրումների թեման շատ էր շոշափվել Ազգային Ժողովում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հայտարարեց, որ 2019-ի 9 ամիսների ընթացքում ներդրումների ներհոսքը կազմել է 128.3 մլրդ դրամ:
Թունյանը խոստացավ, որ շարունակվող քննարկումների ընթացքում, ըստ անհրաժեշտության, դարձյալ կանդրադառնա ներդրումների և ներդրումային հոսքերի հետ կապված հարցերին: