ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի՝ դատական գործերի հանձնախմբին խնդրել է փաստաթղթեր պատրաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի համար:
«Նախագահը մեզ, բացի գործելուց, այլընտրանք չի թողնում, որովհետև նա կրկին փորձում է տապալել ընտրություններն իր քաղաքական շահերի համար: Նախագահը գերազանցել է իր լիազորությունները՝ խափանելով մեր ազգային անվտանգությունն ու վտանգի տակ դնելով մեր ազնիվ ընտրությունները: Վտանգված է մեր ժողովրդավարությունը»,- հայտարարել է Նենսի Փելոսին իր հեռուստաուղերձի ժամանակ:
Փելոսիի խոսքով՝ եթե դեմոկրատները Թրամփին թույլ տան օրենքից վեր լինել ու շարունակել խախտել Սահմանադրությունը, ապա դա կվնասի Միացյալ Նահանգների ամբողջ կառավարությանը: