Չնայած նախապես հնչեցված սպառնալիքներին՝ Թուրքիան ի վերջո որոշել է զերծ մնալ Լեհաստանի և բալթյան պետությունների պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրի արգելափակումից: Դա պարզ դարձավ դաշինքի 70-ամյակին նվիրված գագաթնաժողովի ավարտին:
Կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ. փաստը հաստատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` ընդգծելով, որ առաջիկայում դաշինքի արագ արձագանքման հավաքական ուժերի թվաքանակը մեծացվելու է: Լոնդոնում ավարտվեց ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը: