Կիպրոսը ափամերձ գոտում օգտակար հանածոների արդյունահանման իր իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան, քանի որ Թուրքիան հավակնոտ ծրագրեր ունի, ինչը կողմերի միջև առճակատման պատճառ է դարձել:
Կիպրոսն ու Թուրքիան հայտարարել են, որ Միջերկրական ծովի առափնյա շրջաններում նավթի արդյունահանման իրավունքներ ունեն:
Թուրքիան պնդում Է նաև, որ այդ շրջանի որոշ գոտիներ պատկանում են թուրքական կողմին: Հիշեցնենք, որ Թուրքիան կղզու մերձակա շրջան է ուղարկել իր հորատանավերը: