Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել են միջուկային բալիստիկ հրթիռներ ստեղծելու համար, ինչը դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին: Եվրոպական երեք երկրների դեսպանները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հորդորել են միջազգային կառույցի խորհրդին տեղեկացնել, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրն անհամատեղելի է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրի դրույթների հետ:
Միացյալ Նահանգները նույնպես Իրանին մեղադրում է բալիստիկ հրթիռների ծրագիրն ակտիվացնելու համար, ինչն իրանական կողմը հերքում է: Պաշտոնական Թեհրանը բազմիցս պնդել է, որ հրթիռային ծրագիրը ծառայում է բացառապես խաղաղ նպատակների ու լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին: