«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով Արման Աբովյանի ներկայացրած նախագծին, նշել է, որ նախագիծը առաջինից մինչև երկրորդ ընթերցում շատ է քննարկվել:
«Եթե ի սկզբանե մենք դուրս գայինք այն տրամաբանությունից, որը ԲՀԿ-ական մեր գործընկերն էր առաջարկել, և առաջարկեինք համապատասխան խմբակցության անդամների թվով դնել փորձագետների քանակը, կստացվեր, որ «Իմ քայլը» կունենար 15-16 փորձագետ: Կնշանակեր, որ հարկատուների հաշվին փորձում էինք փորձագետների թիվ ավելացնել և բյուջեի հանդեպ ճիշտ չվարվել: Առաջարկել ֆիքսված թվով փորձագետներ խմբակցությունների համար: Շահեկան է մոտեցումը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համար, որովհետև մենք մեր խմբակցության 88 քանակությամբ մեզ հավասար նժարի վրա ենք դնում ձեզ հետ»,- ասել է Նազելի Բաղդասարյանը: