Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1»-ի գործով միանգամից 5 հոդվածով։
Մասնավորապես՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդությունը: