Դեկտեմբերի 4-ին Գազայի հատված էր ժամանել Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը: Այս մասին հաղորդում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կայքը՝ «Պաղեստինի տեղեկատվական կենտրոն»-ը:
Աղբյուրի ներկայացմամբ՝ Մլադենովն ընդամենը մի քանի ժամանոց այցի ընթացքում ապացուցել է, որ հաջող միջնորդ է արաբա-իսրայելական շարժումների ու կազմակերպությունների միջև:
Նշվում է, որ Մլադենովը կհանդիպի ոչ միայն վարչակազմի, այլև տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: