«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Այդ մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Ավելի ուշ ՀՔԾ-ից «Լուրեր»-ին հայտնեցին, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության: «Լուրերի» հետ զրույցում նա նշել էր, որ բացառում է, թե Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար: