ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Սերգեյ Բագրատյանին հետաքրքրեց, թե հանրային ծառայողի և քաղաքականության հետ կապը ինչքանով է արտահայտված փոփոխություններում, և արդարացված են նախագծում կատարված փոփոխությունները, երբ փորձ է արվում տարանջատել ընտրական համակարգը որևէ կարգի ազդեցությունից:
«Մեր ռազմավարական նպատակները հետևյալն են՝ հասնել իրավիճակի, երբ կլինեն հանրային պաշտոններ, որոնք կլինեն քաղաքական, հայեցողական պաշտոնները, որոնք այսօր էլ նախատեսված են: Հանրային ծառայությունը այն աշխատակազմն է, որն ապահովելու է ամբողջ գործունեությունը: Նաև բարեփոխումների երրորդ փուլով նպատակ է դրվելու լուծել այն աշխատողների հարցերը, որոնք ընդգրկված են որոշակի ՊՈԱԿ-ներում, հիմնադրամներում, պետական մասնակցությամբ ՓԲԸ-ներում, որոնց վրա այժմ օրենսդրական այս կարգավորումները չեն տարածվում»,- հարցին ի պատասխան նշել է արդարադատության փոխնախարար Ռ. Գրիգորյանը: