ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման հիմնական արդյունքը 2020-ի տարեսկզբին դարձյալ հանդիպելու պայմանավորվածությունն էր:
«Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման. այս տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»,- հայտարարել է նախարար Մնացականյանը: