Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի արագ շախմատում պարտություն է կրել:
Լոնդոնում ընթացող եզրափակիչ մրցաշարում դասական պարտիաներին հաջորդել է արագ շախմատը, որում Արոնյանը երկու անգամ էլ պարտություն է կրել: Մրցակիցը Չինաստանը ներկայացնող Դին Լիժենն էր:
Կարլսեն-Լագրավ պարտիաները ոչ-ոքի են ավարտվել:
Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: