«10 միլիոն ծառատունկ» ծրագրի գաղափարը գործնական փուլ է մտել: Մինչև ամսվա վերջ պատրաստ կլինի ծառատունկի քարտեզը: Որոշ ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին: Տեղական տնկարաններում հնարավոր է ստանալ մինչև 1 միլիոն որակյալ տնկի, մնացածը կներկրեն: