Մավրիտանիայի ափերին նավաբեկության հետևանքով նվազագույնը 57 ներգաղթյալ է զոհվել:
AMI գործակալության տվյալներով՝ նավը շարժվում էր Իսպանիայի ուղղությամբ, սակայն խորտակվել է մավրիտանական Նուադիբու քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Հայտնի է, որ ծովային փոխադրամիջոցը խորտակվել է վնասվածության պատճառով:
Որոնողափրկարարական գործողության ընթացքում 74 մարդու հաջողվել է փրկել, ինչպես նաև հայտնաբերվել է 57 մարդու մարմին: