Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել է ինը մարդ, որոնց կասկածում են ահաբեկչական գործողություններին ներգրավվածության համար: Ձերբակալվածները ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, որոնք արտագաղթել են Ռուսաստան: Ութ տղամարդուն և մեկ կնոջը սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Բոլոր ձերբակալվածները «Իսլամական ազատագրության կուսակցության» անդամներ են: