Միացյալ Նահանգներն ավարտել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանից իր զորախմբերի դուրսբերման ու տեղափոխման գործընթացը: Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին:
Ուժային կառույցի ղեկավարի խոսքով՝ Սիրիայում տեղակայված են 600 ամերիկացի զինվորականներ:
Պենտագոնի ղեկավարը չի բացառել նաև, որ հետագայում կարող է նվազել ամերիկացի զինվորականների թիվը Սիրիայում, եթե ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներն իրենց զորախմբերն ուղարկեն տարածաշրջան: