Միացյալ Նահանգները հաստատել է, որ Օմանի նեղուցում կալանել են իրանական սպառազինությամբ, մասնավորապես, իրանական հրթիռերով բեռնված նավը:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ նավը կալանվել է դեռևս անցյալ շաբաթ: Ամերիկացի զինվորականները նավի վրա հայտնաբերել են հրթիռների պահեստամասեր: Ծովային փոխադրամիջոցի անձնակազմը փոխանցվել է Եմենի առափնյա անվտանգությանը, իսկ բեռը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ: