Վարչապետն այսօր նկատողություն է արել նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին։ Պատճառը քաղաքում ամենուր եղած շինարարական աղբն է։ Ինչքա՞ն կարելի է հանդուրժել նման պատկերը՝ հարց է բարձրացրել Փաշինյանը։ Վարչապետը դժգոհել է նաև վերջերս Կոտայքում տեսած իրավիճակից, երբ կառուցապատող բանվորներն աշխատում են իրենց մաշված շորերով։