Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի՝ Սուրեն Թովմասյանը, որը պաշտոնում հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Գործադիրը մոտ 3 մլրդ դրամ է հատկացրել զինվորականների համար բնակարան գնելու նպատակով: Այդ գումարով 248 բնակարան կգնվի երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների ու բնակարանի խնդիր ունեցող զինվորականների համար։ Փոխարենը՝ Կառավարության առաջ բողոքի ցույց են արել դեռ տուն չունեցողները: