2020-ի պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջեի կանխատեսվող եկամուտների 94,4 տոկոսը՝ 2019 թվականի բյուջեում նախատեսված 1 տրլն 401 մլրդ դրամի դիմաց։ Այդ մասին ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ նրա՝ պաշտոնական դրամաշնորհները կկազմեն 33,8 մլրդ դրամ՝ 2019-ի 39,5 մլրդ դրամի փոխարեն, մյուս եկամուտները՝ 61,7 մլրդ դրամ՝ այս տարվա 55,1 մլրդ դրամի փոխարեն։
2020 թվականին պետական գանձարանի հարկային եկամուտների տեսակարար կշիռը 2019-ի համեմատ կավելանա 0,3 տոկոսային կետով՝ մինչև 22,6 տոկոս։ Պետական գանձարանի մուտքերը պետտուրքերի գծով նախատեսված են 44,6 մլրդ դրամի մակարդակով՝ 2019-ին հաստատված 39,4 մլրդ դրամի և 2018-ի փաստացի 37,7 մլրդ դրամի փոխարեն։