Հայաստանում 2019 թ. երրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 12,48%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,5%, իսկ Ադրբեջանում՝ 12,16%։ Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:
Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։ Սակայն օգտատերերը նաև չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Չէ՞ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։