ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անուշ Բեղլոյանը նշել է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերը կրկին շարունակվում են, երեկ նույնիսկ եղան բերման ենթարկվածներ: Ցուցարարները ցանկանում էին հանդիպել նախարարին, սակայն հանդիպման պահանջը մերժվեց: Բեղլոյանը հարց ուղղեց վարչապետին, թե ըստ նրա՝ ո՞րն է այդ հարցի հանգուցալուծումը: Վարչապետն ընդգծեց, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում. այն վարում է Հայաստանի կառավարությունը: Փաշինյանը նշեց, որ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: