«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր, քաղաքական բոյկոտ հայտարարելով, լքեց ԱԺ դահլիճը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ընդգծեց, որ երկու օր է՝ Ծառուկյանի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է «մառազմի փառատոն»:
«Թեման այն մասին էր, որ ներդրումներ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, մենք այսօր լքում ենք խորհրդարանը, և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք մեր հարցերը հղել կառավարությանը: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Աբովյանը: