Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ Աժ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին, որը Հայաստանում չէ, և հայտարարվել է հետախուզում: Նա հարց ուղղեց վարչապետին, թե ի վերջո ի՞նչ ընթացք կունենա այդ գործընթացը: Վարչապետն ընդգծեց, որ այդ հարցում երկու եզր կա՝ օրինականությունն ու արդարությունը: