Երեք օրից լրանալու է Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը: Նոյեմբերի 14-ի Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց աղետի գոտու գյուղական համայնքներին հատկացվող գումարների վերաբերյալ: Որոշմամբ Շիրակի մարզում բանակարան ձեռք բերելու համար կհատկացվի 1 քմ-ի համար 80.600 դրամ: Իմքայլական պատգամավոր Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ծրագիրը Գյումրիում ինչպե՞ս է իրականացվելու, բնակարանների վկայականներո՞վ պետք է ձեռք բերեն, թե՞ կառուցապատում է իրականացվելու:
Ի պատասխան վարչապետը նշեց, որ 2020թ պետբյուջեով աղետի գոտու հարցերը լուծելու համար հատկացվել է աննախադեպ մեծ գումար՝ 3 միլիարդ դրամ:
«Գյումրիում այսօր չկա մի ընտանիք, որի նկատմամբ պետության ունեցած դե յուրե պարտավորությունը արձանագարված է: Բայց էնտեղ կան տնակներում ապրող քաղաքացիներ: Մենք որոշել ենք գնալ ու տնակների պատմությունը վեր հանել, հասկանալ՝ այդ մարդիկ ինչու են տնակներում մապրում: Որովհետև էս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղ, որ մենք որևէ մեկի նկատմամբ ունենք պարտավորություն»,- իր խոսքում նշել է վարչապետը: