Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: Նա թեմային անդրադարձավ՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:
«Մի ժամանակ Հայաստանում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր: Քիչ առաջ այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս: Հիմա ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ վառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը ցածր գին է առաջարկում, այլ «Ֆլեշ» ընկերությունից: Սա է պատմությունը: Կարծում եմ, որ քննությունը կպարզի, թե ինչ է, և որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել»,- նշեց վարչապետը: