Երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած գործողությունները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում համարել է համաչափ: