Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը 1lurer.am-ին տված հարցազրույցում ասել է, որ նոյեմբերի 29-ին հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Ռաֆայել Ազիզյանին տեղափոխել են Երևան: Այժմ նա զինվորական կենտրոնական հոպիտալում է և արագ ապաքինվում է: