Պերմում քրեական գործ են հարուցել 50-ամյա քաղաքացու նկատմամբ, որը նախ հարբած վիճակում կրակել է իր բնակարանից, ապա դուրս է եղեկ փողոց ու կրակել անցորդների վրա, հայտնում է INTERFAX.RU-ն:
Խուլիգանական սպանություն ձևակերպված արարքի հետևանքով մեկ կին է զոհվել, մեկ տղամարդ և դեպքի վայր ժամանած ոստիկանը վիրավորվել են: Հրաձիգը ձերբակալված է: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: