Թուրքիայի նախագահ Էրդողանը գոհ է Լոնդոնում Սիրիայի հարցով կայացած քառյակի հանդիպումից: Բանակցություններին, որոնք տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, մասնակցել են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը: Հանդիպմանը թուրքական կողմից, նախագահից բացի, մասնակցել են նաև այդ երկրի արտաքին և ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել հակազդել ահաբեկչության բոլոր դրսևորումներին, ինչպես նաև հեշտացնել սիրիացի փախստականների կամավոր վերադարձը հայրենիք: