Կես միլիարդ դրամ հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ տիրապետու՞մ է, արդյոք, գործի մանրամասներին:
«...ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ, ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ վառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը ցածր գին է առաջարկում, այլ՝ «Ֆլեշ» ընկերությունից: Սա՛ է պատմությունը: Կարծում եմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է, և որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով «Իմ Քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե՝ ինչպե՞ս արձագանքեցին ՀԱՊԿ գործընկերները վարչապետի բիշքեկյան ելույթին, որում նա խոսել էր Ադբեջանին զենք մատակարարելու մասին, վարչապետն ասել է, որ «գործընկերների համար մեր ասելիքներն ավելի հասկանալի ու ըմբռնելի են դառնում, իսկ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար»: