Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ այն համարելով քաղաքական հետապնդում: Այդ մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարելով բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: