ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է բանաձև, որում մերժում է Ռուսաստանի մասնակցությունը «մեծ յոթնյակին»: Փաստաթղթի օգտին, որը, ի դեպ, օրենքի ուժ չունի, քվեարկել Է 339 կոնգրեսական, դեմ է եղել 71-ը: Բանաձևում նշված է, որ Ռուսաստանը չի կարող G7-ի անդամ դառնալ «քանի դեռ չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը ու չի պահպանում ժողովրդավարական հասարակության ստանդարտները»:
Այս բանաձևով ներկայացուցիչների պալատը դեմ արտահայտվեց նաև նախագահ Թրամփին, որը նախատեսել էր 2020 թվականի հանդիպմանը հրավիրել Ռուսաստանի նախագահ Պուտինին: G7-ի հաջորդ հանդիպումը տեղի ունենա ԱՄՆ նախագահի Քեմփ-Դեյվիդի նստավայրում: