Գերմանիայի իշխանությունը որոշել է երկրից վտարել ռուսաստանցի երկու դիվանագետի՝ օգոստոսի 23-ին Բեռլինի կենտրոնում չեչեն դաշտային նախկին հրամանատարի սպանության համար: Ռուսական դեսպանատան աշխատակիցները Գերմանիան պետք է լքեն յոթ օրվա ընթացքում: Պարզվել է, որ նրանք նաև Ռուսաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ են, մարդասպանն էլ Ռուսաստանի քաղաքացի է: Գերմանական կողմը կասկածում է, որ սպանությունը կատարվել է Մոսկվայի կամ Չեչնիայի ղեկավարության ցուցումով: Նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն այդ մոտեցումն անհիմն է համարել: