Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա բալետի անվանի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան մասին: Բալետային բազմաթիվ հայտնի ներկայացումներում իր ելույթներով Մաքսիմ Մարտիրոսյանի կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Միաժամանակ, բարձր է գնահատվում մեծանուն պարուսույցի դերը հայկական բալետին արժանի հետևորդներ թողնելու գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Մաքսիմ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և տաղանդի երկրպագուներին»: