ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Դաշինքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքներ են համարվել «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» և միջազգային ահաբեկչությունը: Դրանց թվում են նաև միջազգային հակամարտությունները, միգրացիան, կիբեռ- և հիբրիդային հարձակումները: Իսկ աշխարհում Չինաստանի ազդեցության աճը համարել են միաժամանակ և՛ համագործակցության խորացման հնարավորություն, և՛ խնդիր:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակից շուտ է հեռացել գագաթնաժողովից: Ըստ բրիտանական մամուլի՝ Ամերիկայի առաջնորդը հեռացել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից վիրավորված: Լուրերի համաձայն՝ Թրամփը հարևան երկրի կառավարության ղեկավարին անվանել է «երկերեսանի»՝ Սպիտակ տան տիրոջը ծաղրելու համար: