Լոնդոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական երկօրյա գագաթնաժողովն ընթանում է ներքաղաքական հակասությունների պայմաններում: Պատճառները մի քանիսն են՝ Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ և Դոնալդ Թրամփի՝ դաշինքին անդամակցության հարցում հստակության բացակայությունը:
Սիրիայում քուրդ զինյալների վրա Թուրքիայի հարձակումները և, ընդհանրապես, Անկարայի մերձեցումը Ռուսաստանին տարաձայնությունների առիթ են դարձել դաշինքի ներսում: Թուրքիան անցել է ահաբեկչության և սպառնում է խոչընդոտել Լեհաստանի և Մերձբալթյան հանրապետությունների պաշտպանության վերաբերյալ որոշումների ընդունմանը, եթե դաշինքը քրդական խմբավորումները ահաբեկչական չորակի:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Սիրիայի հարցով քառյակի հանդիպումը, որից Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ գոհ է եղել»: Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը: Թուրքական կողմում նախագահից բացի հանդիպմանը մասնակցել են այդ երկրի արտաքին և ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Բանակցությունների արդյունքներով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հակազդել ահաբեկչության բոլոր դրսևորումներին, ինչպես նաև հեշտացնել սիրիացի փախստականների կամավոր վերադարձը հայրենիք:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, ըստ euronews-ի, պետք է ջանք գործադրի սուր անկյունները հարթելու համար, որպեսզի գագաթնաժողովի ավարտին կողմերը կարողանան հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Առկա հակասություններն իհարկե չեն խանգարել, որ թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Բուքինգեմյան պալատում ընդունի Դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին, և բոլորը ժպտադեմ լուսանկարվեն թագուհու հետ: