Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահը կոչ արեց բարձրացնել երկրի Զինված ուժերի մարտունակությունը և առաջիկայում ռազմածովային ուժերը զինել նոր տեսակի «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով՝ գրում է Daily Express-ը, ահազանգելով, որ Պուտինի այս հայտարարությունն արվել է Հյուսիսատլանտյան դաշինքը պառակտող հակասությունների ֆոնին:
Ընդ որում, բրիտանական պարբերականը նկատում է, որ ըստ ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների՝ «Ցիրկոն»-ի փորձարկումները պետք է անցնեն Սպիտակ ծովում՝ մինչև այս տարվա վերջ, ինչն «անհանգստացնող շրջադարձ է» ստեղծված իրավիճակում: Եվ հատկապես՝ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական զորավարժությունների ֆոնին՝ կարծում է Daily Express- ը:
Չնայած վերոնշյալ հրթիռի հնարավորությունները շարունակում են փորձագետների շրջանում բանավեճի առարկա լինել, այս տարվա սկզբին Պուտինը «սարսափելի մանրամասներ» բացահայտեց այդ զենքի հնարավորությունների վերաբերյալ: Նա հայտարարեց, որ հրթիռն ունի 1000 կմ-ից ավելի գործուղության տիրույթ և 9 թափ թռիչքի արագություն:
Այսպիսով, ըստ հրապարակման, Ռուսաստանի նախագահը Միացյալ Նահանգներին է ուղարկում «մերկ անհնազանդության ազդանշան», հայտարարելով, թե՝ «Ամերիկացի գործընկերներն արդեն փորձել են բացարձակ ռազմական գերակայության հասնել համաշխարհային հրթիռային պաշտպանության օգնությամբ: Անհրաժեշտ է նման պատրանքները պահպանել: Մեր պատասխանը միշտ կլինի գործուն և արդյունավետ»:
Մոսկվան հատուկ ուշադրություն է դարձնում զենքի զարգացմանը «ՆԱՏՕ-ի համար վատ ժամանակահատվածում», և այս պահին ռազմական բլոկի անդամները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնեցնել՝ ինչպես պայքարել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ՝ նշում է պարբերականը:
Վերջերս դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ խորհրդակցության ժամանակ, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցրեց. «Մի՞թե Ռուսաստանն այսօր մեր թշնամին է: Իսկ գուցե՝ Չինաստանը՞: ՆԱՏՕ-ի նպատակը նրանց հակառակորդ նշանակե՞լն է: Ես այդպես չեմ կարծում»:
Ֆրանսիայի ղեկավարի առանձին որոշումներ, ըստ Daily Express-ի, «Պուտինի օգտին եղան»: Մասնավորապես, նա առաջարկեց արգելափակել Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի ԵՄ մուտքը ԵՄ, ինչը դժգոհություն առաջացրեց դաշինքում: Մակրոնի նախաձեռնությանը դեմ էր Եվրամիության խորհրդի պաշտոնաթող նախագահ Դոնալդ Տուսկը, որը Ֆրանսիայի նախագահի որոշումը անվանեց «սխալ», որ կօգնի ԵՄ-ի ընդլայնմանը դեմ եղող Պուտինին:
«Այս շաբաթ նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ դաշինքի կազմում այլախոհ տրամադրություններ են տիրում: Եվ, կարծես, Պուտինը կարող է իր ռազմական նպատակներին հասնելու բացվող հնարավորություններ տեսնել»,- եզրափակում է Daily Express-ը: