ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը վերաբերում էր նախօրեից շրջանառվող տեղեկատվությանը, թե այսօր Բրատիսլավայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին հնարավոր է՝ հնգակողմ փաստաթուղթ ստորագրվի: Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ օրակարգում որևէ փաստաթուղթ չկա:
«Ղարաբաղի հարցի հետ կապված կարող եմ արձանագրել, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը: Մենք ձևակերպել ենք Հայաստանի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, արձանագրել ենք՝ ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, և մեր ասելիքը առավել լսելի ու հասկանալի է դարձել միջազգային հանրության համար»,- ասաց Փաշինյանը: