Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել այդ երկրում Հունգարիայի դեսպան Իշտվան Իյդարտոյին՝ մատնանշվելով Ուկրաինայում հունգարացիներին ինքնավարություն տրամադրելու մասին նրա հայտարարությունների անթույլատրելիությունը և Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի աշխատանքներին Բուդապեշտի խոչընդոտող գործունեությունը, հաղորդում է «112 Украина»-ն:
Իյդարտոն ավելի վաղ հարցազրույցում հայտարարել էր, Ուկրաինայի «Կրթության մասին» օրենքը խախտում է մարդու իրավունքները, և Հունգարիան կշարունակի արգելափակել Կիևի գործունեությունը Դաշինքում: