ԱՄՆ իշխանությունները դարձյալ հրաժարվել են մուտքի արտոնագրեր տրամադրել Ռուսաստանի ներկայացուցիչներին, այս անգամ՝ Դաշնային գանձարանի պատվիրակության անդամներին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի տնօրենին: Այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը:
Գանձարանի պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին պետք է ժամաներ Վաշինգտոն՝ մասնակցելու աուդիտ մասնագիտության կարգավորման Միջազգային ինստիտուտի համաժողովին:
«ԱՄՆ իշխանությունները հետևողականորեն սահմանափակում են մեր պաշտոնական ներկայացուցիչների մուտքը և խաթարում բանակցային ամենակարևոր ձևաչափերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: