Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշելով, որ Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակներին վերաբերող նախագիծը ԱԺ օրակարգում է, հետաքրքրվել է, թե վարչապետն ի՞նչ կարծիք ունի, այդ մեխանիզմի միջոցով արդյոք հնարավո՞ր է հանգուցալուծել ՍԴ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ: Քաղաքական նկատառումն է՝ ՍԴ-ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը: Վարչապետը նշել է, որ կեղծիքի արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին նախատեսված է Սահմանադրությամբ: