Իր տեղակալի ձերբակալությանն անդրադարձել է նախարար Արայիկ Հարությունյանը: Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով՝ հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է: