Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Դին Լիժենի հետ:
Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը և Լիժենը համաձայնել են կիսել միավորը մրցախաղի 28-րդ քայլին: Միաժամանակ ընթացող Կառլսեն-Լագրավ պարտիան ևս ավարտվել է խաղաղ արդյունքով:
Հաջորդիվ շախմատիստները կմրցեն արդեն արագ շախմատում: Մյուս տուրը տեղի կունենա այսօր: