Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Երկրի արտգործնախարարությունից հայտնել են, որ հույս ունեն, որ վավերացումը կնպաստի Հայաստանի և ԵՄ անդամ երկրների հարաբերությունների խորացմանը:
Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Կովենին հայտարարել է, որ Իռլանդիան ԵՄ անդամ երկրների հետ «ոգեշնչված է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, ժողովրդավարական ձեռքբերումներով և կաջակցի Հայաստանի ջանքերին՝ տպավորիչ բարեփոխումները շարունակելու ուղղությամբ»: