Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահը հայտարարել է, որ իշխանությունը շարունակում է ընդդիմության ներկայացուցիչների որսը: Փերվին Բուլդանը հայտարարել է, որ միայն վերջին շաբաթում ձերբակալվել է 150, իսկ վերջին մեկ ամսում՝ 350 մարդ: Նրանք եղել են ԺԴԿ-ից ընտրված համայնքապետեր, մարդու իրավունքի պաշտպաններ, արհմիության աշխատողներ, լրագրողներ, ԺԴԿ-ի ղեկավարության գրեթե կեսը բանտում է: