Թող որևէ մեկը չասի, որ ինքը «ադալժենի ա արել» մեզ՝ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ 2018-ի ապրիլ-մայիսին չկար մի ուժ, որը կարող էր մերժել ՀՀ ժողովրդին:
«Թող չփորձեն մեր վրա վաճառել որևէ քվեարկություն, նրանք դա չեն արել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի համար, ինչպես ասում է Գագիկ Ծառուկյանը, դա արել են ՀՀ ժողովրդի համար»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: