Երևանում կկարգավորվի շրջիկ առևտրային կետերի գործունեությունը: Օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ օրակարգում է: Հեղինակ Սիսակ Գաբրիելյանը վստահեցրեց՝ չեն արգելի նման առևտուրն ամբողջությամբ, բայց նաև կվերահսկեն այն:
Ընդդիմությունը վերապահումներ է ունեցել՝ նախաձեռնության հետ կապված, և ԱԺ-ում թեժ քննարկում է ծավալվել: