Վրաստանի ընդդիմադիր ուժերը պատրաստվում են խորհրդարան ներկայացնել «Գերմանական ընտրական մոդելի» վրա հիմնված օրինագիծը: Մոդելի վրացական փոփոխությունը նախ կուղարկեն Մարդու իրավունքների պաշտպանին, որն էլ այն կհանձնի միջազգային կազմակերպություններին:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնել է Մոսկվա: ՌԴ նախագահի աշխատակազմում ծրագրած հանդիպումների ընթացքում Բուրջանաձեն կքննարկի վրաց-ռուսական հարաբերությունները: Միավորված ընդդիմությունը տեղյակ է այդ այցի մասին:
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին էլ կոչ է արել պահպանել խաղաղությունը, բայց չանտեսել հարձակումը: Ըստ Սաակաշվիլիի՝ այսօր անհրաժեշտ է խաղաղ հարձակում ամբողջ ճակատով: